Թուրքիայի Հանրապետության պատմությունը հիմնադրման օրվանից լի է ջարդերով ու ցեղասպանություններով: Գրեթե բոլոր ազգերը՝ հատկապես հայերը, ասորիները, եզդիները և քրդերը, դարձել են Թուրքիայի Հանրապետության որդեգրած կոտորող և ցեղասպան բնույթի զոհերը:

1915 թ.-ին միլիոնավոր հայերի դեմ ցեղասպանություն իրագործած Թուրքիայի Հանրապետության ցեղասպան դեմքը ակնհայտ է, և այժմ էլ շարունակում է իրեն այդ դեմքով ցուցադրել։

Թուրք ազգային պետության արյունալի պատմության մեջ տեղի ունեցած ցեղասպանության պրակտիկայից մեկն էլ 1919 թվին Պոնտոսի հույների դեմ կազմակերպված ցեղասպանությունն է։

Չնայած թուրքական պաշտոնական աղբյուրները նշում են, որ այս կոտորածի ընթացքում 11․181 մարդ է զոհվել, կոտորածի ականատեսները պնդում են, որ զոհերի թիվը 353,000 էր, իսկ ըստ որոշ պատմական փաստաթղթերի՝ 450,000-750,000:

Մեկ այլ փաստ, որը նույնքան ցավալի է, որքան Պոնտոսի հույների դեմ կատարված ցեղասպանության ժամանակ մահվան դեպքերը, այն է, որ այլևս հույներ չեն մնացել  Սև ծովի Արևելյան տարածաշրջանում, որտեղ նրանք ապրել են հազարավոր տարիներ: Ցեղասպանությամբ իրականացված տեղահանության և աքսորի քաղաքականությունը պատճառ դարձավ, որ Պոնտոսի հույները՝ Արևմտյան Հայաստանի ամենահին ժողովուրդներից մեկը, լքեն իրենց հայրենիքը:

Մենք զրուցեցինք Պոնտոսի հույների և 1919 թ. Մայիսի 19-ի Պոնտոսի հույների դեմ իրագործված ցեղասպանության վերաբերյալ իր ուսումնասիրություններով հայտնի  գրող Թամեր Չիլինգիրի հետ։ Զրույցի թեման վերաբերվում էր Պոնտոսի հույներին, ցեղասպանության մանրամասներին և այն հույներին, որոնք տարածվել են ամբողջ աշխարհում՝ ցեղասպանությունից հետո։

Չիլինգիրը, շեշտելով, որ Թուրքիայի Հանրապետությունը կառուցվել է ցեղասպանությունների վրա, այսպես ասաց. «Ըստ էության՝ անկախության պատերազմը պարզապես պատերազմ չէր այսպես կոչված յոթ ժառանգանի իմպերիալիզմի դեմ, դա պատերազմ էր հույներից ազատվելու համար»:

Մինչև ցեղասպանությունը Պոնտոսում բնակվող բնակչության մեծ մասը քրիստոնյա ուղղափառ և մահմեդական հույներ էին / Հելեններ: Բացի հույներից, այնտեղ ապրում էին  քրիստոնյա հայեր, մահմեդական չերքեզներ և  քրիստոնյա վրացիներ:

Հռոմեական ժամանակաշրջանում հարկադրաբար քրիստոնեություն ընդունած և ամեն տեսակի բռնության տակ ճնշված հույները / Պոնտոսի Հելենները, այս անգամ Օսմանյան բռնազավթումից հետո բռնությամբ իսլամացվեցին, և նրանց լեզուն, հավատքը և մշակույթը նույնպես փորձ արվեց ոչնչացվել Օսմանյան կայսրության ձեռքով, որն այդ ժամանակ Հռոմեականի  ժամանակակից տարբերակն էր:

Պոնտոսը աշխարհի կենտրոնն էր. Ասիայից Եվրոպա, Աֆրիկա, Մերձավոր Արևելք; դա շատ կարևոր տարանցիկ կետ էր և առևտրի կենտրոն, որը կապում էր հյուսիսից հարավ և արևելքից արևմուտք տանող ճամփաները:

Չնայած բոլոր թալաններին և արշավանքներին ՝ այս կորուսյալ երկրի քաղաքները, որոնք բոլորին հրապուրում էին իրենց գինիներով, մրգերով, բնությամբ և մարդկանցով, XIX դարում վերածվել էր լուսավորության կենտրոնի …

Պոնտոսի հույները մայիսի 19-ը համարում են ցեղասպանության օր: Մյուս կողմից, Թուրքիայի Հանրապետությունը մայիսի 19-ը նշում է որպես տոն: Երբեմն էլ ասվում է նաև, որ այդ ամսաթիվը դիտավորյալ է ընտրվել՝ Թուրքիայում սադրանքի համար: Կարո՞ղ եք բացատրել մայիսի 19-ի վերաբերյալ այս քննարկումը: Ինչու՞ մայիսի 19-ը:

Աղբյուր – Dosya Haberleri