Աշխարհահռչակ մեծ ու տոկուն հայը ծնած է 1924 թ.  Մայիսի 22-ին Փարիզի Սեն Ժերմեն դէ Պրէ թաղամասին մէջ, Միքայել եւ Քնար Ազնավուրեանների ընտանիքին: Ծննդեան անուն-ազգանունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրեան է: Անոր հայրը արմատներով Արեւմտեան Հայաստանի Էրզրում նահանգէն էր՝ ծնուած Ախալցխայի մէջ, 1897 թ., 1902-ին ծնուած մայրը՝ Իզմիրէն, որ ականատէս  եղաշ էր հայերու դէմ իրագործուած սպանդին: 

Իր երաժշտական կարիերայի ընթացքին «20-րդ դարի էստրադային լաւագոյն երգիչը» («Times» ամսագիր)  ձայնագրած է շուրջ 1200 երգ տարբեր լեզուներով: Հեղինակած եւ համահեղինակած է աւելի քան 1000 ստեղծագործութիւն թէ՛ իր, թէ՛ այլ երաժիշտներու համար:

Անոր երգերը կատարած են աշխարհահռչակ երգիչներէն շատերը: Նկարահանուած է կինոյի մէջ՝ «Գլուխը պատին», «Մի կրակեք դաշնակահարի վրայ», «Սատանան եւ տասը պատուիրանները», «Արարատ»,եւ  այլ կինոժապավեններ: Հեղինակած է 14 գիրք, որոնք թարգմանուեր են տասնեակ լեզուներով:

1988թ.-ի սպիտակեան աւերիչ երկրաշարժէն ետք հիմնադրեր է բարեգործական հիմնադրամ։ Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մէջ։ Ան պատրաստած է բարեգործական տեսահոլովակ Անրի Վերնոյի եւ 90 այլ ֆրանսիացի երգիչ-դերասաններու հետ միասին «Քեզ համար, Հայաստան» երգի համար: Տեսահոլովակը վաճառուեցաւ ռեկորդային` 2 միլլիոն օրինակով:

Յետագային, իբրեւ շնորհակալական յայտ Հայաստանին օգնութիւն կայացնելու համար, անոր յանձննուեր է Հայաստանի Հանրապետութեան դիւանագիտական անձնագիր եւ նշանակեցին ՅՈՒՆԵՍԿՈ-ի մշտական դեսպան: Գիւմրիի մէջ տեղադրուած է Ազնավուրի արձանը, անոր անունով կոչուած է Երեւանի հրապարակներէն մէկը։

Ազնավուրը հեռացաւ մեզմէ 2018 թ. Յոկտեմբերի 1-ին, 94 տարեկան հասակին: