Western Armenia TV-ի եթերում Շուշի քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Աշոտ Հարությունյանը մեզ հետ զրուցեց թանգարանում տեղ գտած ցուցանմուշների և դրանց կարևորության մասին։ Ներկայացրեց իրենց գործընկեր կազմակերպություններին և այն նշանավոր կառույցներին՝ որոնց ղեկավար անձնակազմը այցելել է թանգարան, հատկապես առանձնացրեց Հարվարդ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին։

Անդրադարձավ իր ղեկավարման մեթոդներին, որոնք մշակվել են իր կողմից և կիրառվում են թանգարանում։ Թանգարանի տնօրենը հիշեց այն մշակութային  միջոցառումները, որոնց շնորհիվ շուշեցին սկսել էր ավելի մանրակրկիտ ծանոթանալ բերդաքաղաքին և իսկապես սիրել այն։