ԱՄՆ-ն այլընտրանք ներկայացուցած է Թուրքիային Անկարայի կողմէ ռուսական Ս-400 զենիթահրթիռային  համակարգերը ձեռքբերելու թեմայի շուրջ։ Այդ մասին ուրբաթ յայտնած է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը CNN TURK հեռուստաալիքին տուած հարցազրոյցի ժամանակ«Ս-400-ի ձեռքբերումը կը ստեղծէ խնդիր ՆԱՏՕ-ի միութեան։ Մենք այլընտրանք ներկայացուցած ենք, ան [Թուրքիան] հստակ գիտի՝ ինչ ընել։ Ես յոյս ունիմ, որ մենք կը կարողանանք ընդհանուր ուղին գտնել», – ընդգծեր է Շերմանը՝ չմանրամասնելով՝ ինչ այլընտրանքի մասին է խօսքը, հաղորդած է ՏԱՍՍ-ը։