Western Armenia TV-ի եթերում թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը ներկայացրեց Իսրայելա-պաղեստինյան հակամարտության առանցքային կետերը և դա՝ կրոնական քողի տակ ներկայացնելու թուրքական պրոպագանդան։ Նշեց Թուրքիայի թիկունքում կանգնած այն ուժերին, որոնք մշտապես աջակցում են նրան, ինչպես նաև անդրադարձավ այն հավանական տարբերակին, որ Թուրքիան, հարաբերությունները Իսրայելի հետ վատացնելու դեպքում՝ վերջինս Թուրքիային պատժելու համար կճանաչի հայերի դեմ իրագործված ցեղասպանությունը։ Լոքմագյոզյանը վերլուծեց Հայաստանի աշխարհագրական դիրքը և դրա կարևորությունը տարածաշրջանի պետությունների և հատկապես Ռուսաստանի համար` հատկանշական համարելով հայ-ռուսական լավ հարաբերությունների կարևորությունը։