Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը յայտարարած է, որ նախատեսած է քննարկել Արցախի հարցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրտողանի հետ Պրիւսելի մէջ կայանալիք հանդիպմանը:

Հունիսի 14-ին Պելգիայի մայրաքաղաքի մէջ տեղի կունենայ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը:

«Մենք կը խօսինք Սուրիայի, Լիպիայի, Արցախի եւ Հայաստանի ու Ատրպէյջանի միջեւ սահմանային հակամարտութեան մասին», – ըսած է Մակրոնը Փարիզի մէջ կայացած մամուլի ասուլիսին:

Leave a Reply