Տիգրան Պետրոսեանը (մականունը`   Երկաթե Տիգրան) ծնած է 1929թ. Հունիսի 17-ին Թիֆլիսի մէջ: Շախմատ խաղալ սկսած է 8 տարեկանէն: Հաճախեր է տեղի շախմատի դպրոցը:

Շախմատիստի առաջին լուրջ յաղթանակը գրանցուեր է 1945թ. Պետերբուրգի մէջ կայացած ԽՍՀՄ երիտասարդական առաջնութեան, որտող ան 1-էն 3-րդ տեղերը կիսեր է Վասիլչուկի եւ Ռեշկոյի հետ: 1946թ. Երեւանի մէջ կայացած 6-րդ հայկական մրցաշարին յաղթող ճանաչուեր է: 

ԽՍՀՄ Երիտասարդական 5-րդ առաջնութեան Պետրոսեանը կրկին կը հաստատէ յաղթողի իր տիտղոսը: 1947թ. Հայաստանի առաջնութեան շախմատիստը կիսեր է 2-էն 4-րդ տեղերը:

1949թ. տեղափոխուեր է Մոսկուա, որտեղ մասնակցելով բազմաթիւ մրցաշարերու,  շարք մը յաղթանակներ  տարած է:

1952 թ. Պետրոսեանն արդեն Խորհրդային Միութեան եւ միջազգային գրոսմայստեր էր: Այդ տարի  ամուսնացեր է թարգմանչուհի Ռոնա Աւինեզարի հետ: 

1958-1979թթ. ԽՍՀՄ շախմատային ֆետերացիայի նախագահութեան անդամ եղեր է: 1963 թ. Տիգրան Պետրոսեանը դարձեր է իմաստուն խաղի աշխարհի 9-րդ չեմպիոնը`   յաղթելով Միխաիլ Բոթվիննիկին: 2-րդ անգամ նոյն տիտղոսին արժանացեր է 1966թ.: «Շախմատային տրամաբանութիւն» տեսութեան համար Երեւանի պետական համալսարանը 1968թ. անոր թեկնածուի կոչում  շնորհեր է:

Խաղալով ԽՍՀՄ հաւաքականի կազմին՝ 1958-1978թթ. համաշխարհային շախմատային օլիմպիադաներու յաղթող ճանաչուեր է այդ ընթացքին  կրելով ընդամենը մէկ պարտութիւն: Իր վերջին պատմական յաղթանակը տարած է 1981թ. ոչ պակաս յայտնի շախմատիստի`   հայկական ծագումով Գարի Կասպարովի նկատմամբ: Տիգրան Պետրոսեանը մահացեր է 1984թ. ստամոքսի քաղցկեղէն:

«Ես միշտ էլ զգում եմ, որ ողջ Հայաստանն ինձ հետ խաղում է յուրաքանչյուր պարտիա: Իմ հաղթանակներին սպասողներ շատ կան, ու դա ինձ պարտավորեցնում է»,- ըսած է Պետրոսեանը: