1908 թուականի Հունիսի 24-ին վրաց մայրաքաղաքի մէր ծնած է Արտեմ Ալիխանեանը: Դպրոցն աւարտելէ ետք եղբոր՝ Աբրահամի հետ մեկնած են Սանկտ Պետերբուրգ՝ ուսումը շարունակելու: Աւագն կ՛ընդունուի պոլիտեխնիկական ինստիտուտ, կրտսերը՝ համալսարան: Բուհերն աւարտելէ ետք գիտութեամբ տարուած եղբայրներն  կ՛ըսկսին զբաղուիլ բիւրեղներու ռենտգենակառուցուածքային ուսումնասիրութեամբ, հետազոտել ատոմի միջուկն ու ճառագայթաակտիվութիւնը:

Արտեմ Ալիխանեանի առաջին աշխատանքները կը վերաբերուին բիւրեղներու ֆիզիկային, ռենտգենիան ճառագայթներու եւ էլեկտրոններու դիֆրակցիային: 1931-էն կը զբաղուի  ռատիոակտիվութեան եւ ատոմի միջուկի հետազոտութեամբ:

Արտեմ Ալիխանեանը յայտնաբերած է էլեկտրոններ առաքող առաջին արհեստական ռատիոակտիվ տարրը (սիցիլի մէջ): 1942-ին իր տաղանդաւոր եղբոր հետ ստեղծեր է Արագածի տիեզերական ճառագայթներու հետազոտման կայանը: 

Նիւթն ամբողջութեամբ կարող էք ընթերցել Արմենփրես-ի այսօրուայ համարով։

https://armenpress.am/arm/news/1056410.html