Վարդան Ստեփանեանը ծնած է 1966 թուականի Մարտի 9-ին  Երեւանի մէջ: 1973–1983թթ. Հաճախած է  Երեւանի Հովհաննէս Թումանեանի անուան թիւ 32 դպրոցը։ 1983թ. դիմեր է զինկոմիսարիատ, որպէսզի իրեն ուղարկեն Աֆղանստան՝ դեսանտային զօրամաս։ 1984թ. մեկնած է Աֆղանստան ծառայելու եւ կռուելու։ 1986թ. Վերադարձեր է Աֆղանստանէն՝ հերոսացած։

1986թ-ին ընդունուեր է ԵՊՀ իրաւաբանական ֆակուլտետ։ 1988թ. ղեկավարեր է Աֆղանստանի մէջ ծառայած տղաներու կամաւորական խումբը, որը կը մասնակցէր Հայաստանի սահմանամերձ շրջանները պաշտպանելուն եւ Արցախի ինքնապաշտպանական մարտերուն։ Վարդանը մեկներ է Արցախ ՝

առաջին անգամ իբրև մարտական մարզիչ դեռ 1988թ.։  Ան Արցախի առաջին բանակի ստեղծողներէն մէկն էր:

1989-1992-ին մասնակցեր է ՀՀ Իջեւանի, Նոյեմբերեանի, Արարատի, Վարդենիսի, Կորիսի (Շուռնուխ), ԼՂՀ Շահումեանի շրջանի ինքնապաշտպանական, Կրկժանի, Հադրութի, Խոջալուի, Լեսնոյի, Մալիբեկլուի ազատագրական մարտերուն: Շուշիի եւ Լաչինի ազատագրման ժամանակ եղած է ջոկատներէն մէկի հրամանատարը:

Յաղթական շատ մարտերէ ետք 1992 թուականի Հուլիսի 3-ին, Արցախի Մարտունի շրջանի Միւրիշեն գիւղի մոտակայքին, նահատակուեց հայ ժողովուրդի լաւագոյն զաւակներէն մէկը՝ Տուշման Վարդանը՝ մարտական ընկերներու՝ Երոյի (Արմեն Երիցեան) եւ Արայիկի (Արա Աւագեան) հետ։Վարդան Ստեփանեանը ետմահու պարգեւատրուեր է ‹‹Մարտական խաչ›› 1-ին աստիճանի շքանշանով, ‹‹Շուշիի ազատագրման›› մետալով: Թաղուած է Եռաբլուրի մէջ:Aquote1.pngԱ՜խ, երանի այն մարդուն, որ Մասիս սարը տուն կբերիAquote2.pngՎարդան Ստեփանեան