Հայ դպրոցականները 5 բրոնզե մեդալ են նուաճած մաթեմատիկային 65-րդ միջազգային օլիմպիադային ատեն 

  • by Editbeglari, July 22, 2024 in Գիտութիւն
474 դիտում

Արեւելեան Հայաստանի թիմը 5 բրոնզե մեդալ եւ  1 գովասանագիր  նուաճած Մեծ Բրիտանիոյ Բաթ քաղաքին մէջ 11-22 Յուլիս անցկցՈՒած «Մաթեմատիկա» առարկայիՆ 65-րդ միջազգային օլիմպիադային մէջ: 

Օլիմպիադային, որն անցկցուած է երկու տեսական փուլերով, մասնակցած է 108 երկրի 609 աշակերտ։

Թիմային հաշուարկին մէջ մեր թիմը զբաղեցուցած է 38-րդ հորիզոնականը։ Թիմը ղեկավարած են Սմբատ Գոգեան եւ Գրիգոր Քերոբեան։

Մաթեմատիկային 64-րդ միջազգային օլիմպիադային ատեն Արեւելեան Հայաստանին թիմն արժանացած էր 2 արծաթե եւ 3 բրոնզե մեդալներու։