13 տարի՝ հանուն պետականության, ժողովրդավարության և ազգային նպատակների.Նելլի Հարությունյան 

  • by Editbeglari, 30 Մայիսի, 2026 in Լուրեր
76 դիտում

Մեծարգո՛ նախագահ,

հարգելի՛ պատգամավորներ, կառավարության անդամներ և ցանկացած ոգ՝ ում հոգում է միացյալ Հայաստանը 

Այսօր մենք նշում ենք Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով-ի 13-րդ ամյակը՝ մեր երկրի պետականության և ժողովրդավարության կարևորագույն ինստիտուտներից մեկի նշանակալի տարեդարձը։

Իր գործունեության տարիների ընթացքում Ազգային ժողովը անցել է կարևոր ճանապարհ՝ մեծ ներդրում ունենալով Արևմտյան Հայաստանի Հանրաապետության զարգացման, օրենսդրության կատարելագործման, Բնիկության,  ժողովրդավարական արժեքների ամրապնդման և քաղաքացիների շահերի պաշտպանության գործում։

Այս հոբելյանը ոչ միայն առիթ է գնահատելու ձեռք բերված հաջողությունները, այլ նաև հնարավորություն՝ երախտագիտություն հայտնելու բոլոր նրանց, ովքեր իրենց նվիրումով աշխատանքով, և պատասխանատվությամբ նպաստել են բնիկ խորհրդարանական համակարգի կայացմանն ու զարգացմանը։

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում բոլոր գումարումների պատգամավորներին, այս գործի նվիրյալներին  ովքեր  երբևիցէ  իրենց ներդրումն են ունեցել Հայաստանի խորհրդարանի ամրապնդման գործում։

Վստահ ենք, որ  Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով-ը նաև առաջիկայում պատվով կշարունակի իր բարձր առաքելությունը՝ հանուն պետության զարգացման, ժողովրդի բարօրության և գալիք սերունդների ապագայի։

Մաղթում եմ բոլորին կամք, ուժ, տոկունություն, կայունություն և նոր հաջողություններ՝ ի շահ մեր բնիկության և  հայրենիքի։

Շնորհակալություն բոլլոր բոլորին։