Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի 25-րդ նիստում քննարկվել են ՄԱԿ-ի աշխատանքներն ու հայկական ժառանգության պաշտպանության հարցերը

  • by Editbeglari, 16 Հուլիսի, 2026 in Լուրեր
350 դիտում

Հուլիսի 15-ին տեղի է ունեցել Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 25-րդ առցանց նիստը, որը վարել է ԱԺ փոխնախագահ Մարիետտա Դումիկյանը։ Նիստի ընթացքում պատգամավորները միաձայն հաստատել են օրակարգը և լսել նախորդ նիստի արձանագրությունը։

Էդիտա Բեգլարյանը ներկայացրել է Ժնևում ընթացող ՄԱԿ-ի Բնիկ ժողովուրդների փորձագիտական մեխանիզմի (EMRIP) 18-րդ նստաշրջանի շրջանակում կայացած հանդիպումների և ելույթների ամփոփումը։ Նշվել է, որ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանը և պատվիրակության անդամ Գագիկ Թադևոսյանն իրենց ելույթներում անդրադարձել են Արցախի պատմամշակութային ժառանգության ոչնչացմանը, հայատյացության դրսևորումներին, արհեստական բանականության միջոցով տարածվող ատելության խոսքին և Ադրբեջանի շարունակվող զավթողական քաղաքականությանը։

Նիստի երկրորդ հատվածում Մարիետտա Դումիկյանը ներկայացրել է հայ ժողովրդի հնագույն խորհրդանիշների պատմությունը, դրանց նշանակության վերաբերյալ տարբեր մեկնաբանություններն ու ժամանակակից ընկալումները։ Քննարկումն անցել է ակտիվ մթնոլորտում՝ ընդգծելով ազգային խորհրդանիշների պահպանման և արժևորման կարևորությունը։