Իսպարտայի Սյութչյուլեր շրջանում՝ անտառային տարածքում գտնվող պատմական եկեղեցու ավերակները ընդգրկվել են պետական պահպանության տակ։
2026 թ. հուլիսի 13-ի որոշմամբ կառույցը գրանցվել է որպես առաջին կարգի պահպանության ենթակա անշարժ մշակութային ժառանգության հուշարձան։ Պահպանության գոտու սահմաններում ներառվել են նաև եկեղեցու հարակից տարածքները։
Որոշումը կարևոր քայլ է պատմական կառույցի պահպանության և հետագա ուսումնասիրության համար։
