Սևրի դաշնագրի  106-ամյակին նվիրված Zoom հանդիպում

  • by Editbeglari, 10 Օգոստոսի, 2026 in Լուրեր
114 դիտում

Օգոստոսի 10-ին տեղի ունեցավ Սևրի դաշնագրի  ստորագրման 106-ամյակին նվիրված Zoom հանդիպում։ Բացման խոսքով հանդես եկավ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամեանը։

Հանդիպմանը ելույթներով հանդես եկան ԱՀՀ Ազգային ժողովի նախագահ Նելլի Հարությունյանը, վարչապետ Լիտիա Մարկոսեանը, պատգամավորներ Մասիս Ինճիճեանը, Աշոտ Հարությունյանը և այլ մասնակիցներ։

Քննարկվեց 1920 թվականի օգոստոսի 10-ին ստորագրված Սևրի դաշնագրի պատմական և իրավական նշանակությունը, մասնավորապես՝ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի որոշման, տարածքային կարգավորման և միջազգային իրավական մեխանիզմների հարցերը։

Հանդիպման ընթացքում ընդգծվեց, որ Սևրի դաշնագիրը շարունակում է կարևոր նշանակություն ունենալ հայ ժողովրդի պատմական և իրավական իրավունքների տեսանկյունից։