Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Նելլի Հարությունյանն իր ելույթում անդրադարձել է Սևրի դաշնագրի պատմական և իրավական նշանակությանը։
Նա նշել է, որ 1920 թվականի օգոստոսի 10-ին ստորագրված Սևրի դաշնագիրը միջազգային կարևոր համաձայնագիր էր, որը նախատեսում էր Օսմանյան կայսրության տարածքային, քաղաքական և ռազմական սահմանափակումներ։
Հատուկ ընդգծվել է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի հարցը։ Դաշնագիրը նախատեսում էր սահմանային հարցը միջազգային իրավական մեխանիզմների միջոցով կարգավորելու հնարավորություն՝ ընդգրկելով Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի շրջանները։
Նելլի Հարությունյանը շեշտել է, որ Սևրի դաշնագիրը կարևոր նշանակություն ունի միջազգային իրավունքի և տարածաշրջանի պատմական հարցերի ուսումնասիրության համար՝ շնորհակալություն հայտնելով այն պետություններին, որոնք շարունակում են հավատարիմ մնալ իրենց ստորագրությանը։
