Հայերի ցեղասպանության միջազգային ճանաչումը տասնամյակների համազգային պայքարի արդյունք է։ Գործընթացը սկսվել է Հայաստանի Հանրապետության անկախացումից շատ առաջ՝ Ցեղասպանությունը վերապրածների, հայկական համայնքների, հետազոտողների և իրավապաշտպանների ջանքերով։
Միջազգային ճանաչման նշանակությունը միայն քաղաքական շահի մեջ չէ։ Այն ամրագրում է պատմական ճշմարտությունը, պաշտպանում զոհերի հիշատակը, սահմանափակում ժխտողականությունը և նպաստում նման հանցագործությունների կանխարգելմանը։
Հայերի ցեղասպանության միջազգային ճանաչումը նաև ամրագրված է Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի 11-րդ կետում, որով Հայաստանը սատարում է Հայերի ցեղասպանության միջազգային ճանաչման գործին։
Պատմական հիշողության պահպանումը չի հակասում խաղաղությանն ու հարաբերությունների կարգավորմանը։ Իրական հաշտեցումը հնարավոր է այն դեպքում, երբ պատմական փաստերը չեն մերժվում, իսկ զոհերի հիշատակը չի վերածվում քաղաքական պայմանավորվածությունների առարկայի։
Արմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Արեւելյան Հայաստանի ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ (1990-99ԹԹ.) Արեւելյան Հայաստանի ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ
