Բաքվի կրթական համակարգում հայատյացության վերաբերյալ զեկույցը ներկայացվել է ՄԱԿ-ին

  • by Editbeglari, 21 Օգոստոսի, 2026 in Լուրեր
67 դիտում

«Անսահման իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպությունը Բաքվի կրթական համակարգում հայատյացության դրսևորումների վերաբերյալ զեկույց է ներկայացրել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակ։

Փաստաթղթում նշվում է, որ հայերի նկատմամբ բացասական կարծրատիպերը տարածվում են դպրոցական դասագրքերի, մանկական գրականության, հայրենասիրական կրթության ծրագրերի, հիշատակի միջոցառումների և բուհական ուսումնական ծրագրերի միջոցով։

Զեկույցի հեղինակների գնահատմամբ՝ կրթական համակարգը Ադրբեջանում օգտագործվում է հայերի նկատմամբ թշնամանքի և բացասական պատկերացումների տարածման ու դրանք սերնդեսերունդ փոխանցելու համար։ Կազմակերպությունն ընդգծում է, որ կրթությունը պետք է նպաստի հավասարության, մարդկային արժանապատվության, միջմշակութային փոխըմբռնման և խաղաղ համակեցության ամրապնդմանը։