Բուրսայի պատմական բազմազանությունը՝ քարտեզի վրա

  • by Editbeglari, 21 Օգոստոսի, 2026 in Ժառանգություն
65 դիտում

Հետազոտող Աղահ Էնես Յասայի «Բուրսայի ուրվական կառույցները» նախագիծը փորձում է թվայնորեն վերականգնել քաղաքի կորսված պատմական ժառանգությունը։ 2022-ին սկսված աշխատանքի շրջանակում ուսումնասիրվել են արխիվային փաստաթղթեր, քարտեզներ, լուսանկարներ, բացիկներ և այլ աղբյուրներ։

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Բուրսայի տնտեսական ու հասարակական կյանքում ոչ մահմեդական համայնքները՝ այդ թվում հայերը, կարևոր և անբաժանելի դեր են ունեցել։ Նրանց հետքերը պահպանվել են քաղաքի բազմաթիվ, այսօր արդեն գոյություն չունեցող շինությունների, թաղամասերի և հաստատությունների պատմության մեջ։

Նախագծի նպատակն է ոչ միայն փաստագրել անհետացած կառույցները, այլև վերականգնել դրանց տեղն ու նշանակությունը Բուրսայի բազմաշերտ պատմության մեջ։