Կոմիտասի 300 ձայնը՝ Արմավիրում

  • by Editbeglari, 21 Օգոստոսի, 2026 in Լուրեր
71 դիտում

Արմավիրում նախատեսվում է Կոմիտաս Վարդապետի ծննդյան օրվան նվիրված յուրահատուկ մշակութային նախաձեռնություն՝ մեկտեղելով 300 մասնակիցների մեկ մեծ երգչախմբում։

Նախաձեռնությունը ներշնչված է Կոմիտասի հիմնադրած շուրջ 300 հոգանոց «Գուսան» երգչախմբի պատմությունից։ Տարբեր սերունդների ներկայացուցիչները միասին կկատարեն Կոմիտասի ստեղծագործությունները՝ երաժշտությունը դարձնելով միավորման և մշակութային ժառանգության պահպանման միջոց։

Ծրագրի նպատակն է նաև ակտիվացնել Արմավիրի մարզային մշակութային կյանքը և կազմակերպել բարձրարժեք մշակութային միջոցառում։