Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը անդրադարձել է Արծվաշենի հարցին՝ նշելով, որ ադրբեջանական տեղեկատվական դաշտում չի հանդիպել հրապարակումների, որոնցում Արծվաշենը ներկայացվում է որպես հայկական տարածք և պահանջվում է դրա վերադարձը Հայաստանին։
Նրա խոսքով՝ փոխարենը ադրբեջանական մեդիայում դրական արձագանքներ են հնչում Հայաստանի իշխանությունների հայտարարությունների վերաբերյալ։
Հայրապետյանը կարծում է, որ անհրաժեշտ է կենտրոնանալ ոչ թե նոր զիջումների մասին քննարկումների, այլ դրանք կանխելու հնարավորությունների վրա։ Նրա գնահատմամբ՝ Բաքուն չի պատրաստվում վերադարձնել Արծվաշենը, ուստի Հայաստանը պետք է հետևողական աշխատանք տանի նոր տարածքային զիջումները կանխելու ուղղությամբ։
