Արգենտինայում քննարկվել է Հայերի ցեղասպանության ընթացքում կանանց և երեխաների ճակատագիրը

  • by Editbeglari, 22 Օգոստոսի, 2026 in Արմենոցիդ
54 դիտում

Բուենոս Այրեսի համալսարանի Հայագիտական ամբիոնում անցկացվել է «Լռության և հիշողության միջև․ կանայք և երեխաները Հայոց ցեղասպանության տարիներին» խորագրով սեմինար։

Դասընթացի ընթացքում ուսումնասիրվել են կանանց և երեխաների նկատմամբ իրականացված բռնությունները, բռնի ամուսնությունները, կրոնափոխությունը, ինքնության փոփոխությունն ու ընտանիքներից բաժանումը։

Պատմաբան Նելիդա Բուլգուրդջյանի խոսքով՝ գենդերային տեսանկյունը հնարավորություն է տալիս ավելի ամբողջական պատկերացնելու Հայերի ցեղասպանության հետևանքները և հայ ինքնության ոչնչացման գործընթացը։