Շուշիում փոխվում է Ղազանչեցոց եկեղեցու պատմական միջավայրը

  • by Editbeglari, 24 Օգոստոսի, 2026 in Ժառանգություն
119 դիտում

Նոր արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ օկուպացված Շուշիում նոր շինություններ են կառուցվում 19-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու շրջակայքում՝ փոխելով հուշարձանի պատմական միջավայրը։

1887 թվականին կառուցված եկեղեցին 2020 թվականի պատերազմից հետո ենթարկվել է վնասների, իսկ Ադրբեջանի կողմից իրականացված վերականգնման աշխատանքների ընթացքում փոփոխվել են հայկական ճարտարապետական մի շարք տարրեր։

Caucasus Heritage Watch-ի տվյալներով՝ նոր շինարարությունը շարունակում է փոխել Ղազանչեցոցի հարակից պատմական տարածքը՝ վտանգելով հուշարձանի ամբողջականությունն ու իսկությունը։ Նման գործընթացներ արձանագրվում են նաև օկուպացված Արցախի այլ հայկական եկեղեցիների և մշակութային ժառանգության վայրերի նկատմամբ։