Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Սմիրնաում

  • by Editbeglari, 24 Օգոստոսի, 2026 in Լուրեր
89 դիտում

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը նշվել է Սմիրնաի Նոթր Դամ դը Լուրդ եկեղեցում՝ հավատացյալների մասնակցությամբ։ Սուրբ Պատարագը մատուցել է Արժ. Տ. Արսեն քահանա Էքինճյանը։

Քարոզի ընթացքում անդրադարձ է կատարվել Սուրբ Աստվածածնի հավատքի, հնազանդության և Աստծուն նվիրվածության օրինակին։ Պատարագից հետո կատարվել է խաղողօրհնեք, իսկ օրհնված խաղողը բաժանվել է ներկաներին։

Տոնը  Սմիրնաի  հայ համայնքի համար դարձել է հավատքի, միասնության և համերաշխության գեղեցիկ առիթ։