Ախալքալաքցի երգչուհի Ֆլորա Բիչախչյանը, ներկայացնելով Հայաստանը, հաղթող է դարձել «Նոր ալիք-2026» միջազգային երաժշտական մրցույթում։ Եզրափակիչը կայացել է օգոստոսի 23-ին՝ Կազանում։
Ֆլորան մրցույթի ընտրական փուլը հաղթահարել է ավելի քան 6 հազար հայտերի շարքում։ Եզրափակիչում 12 մասնակիցների պայքարում նա արժանացել է ժյուրիի բարձր գնահատականին և ստացել գլխավոր մրցանակը՝ 4 միլիոն ռուբլի։
1997 թվականին Ախալքալաքում ծնված երգչուհին սկսել է երգել չորս տարեկանից։ Հետագայում նա ավարտել է Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտի էստրադային և ջազային վոկալի բաժինը։ Ֆլորա Բիչախչյանը մասնակցել է նաև «Ձայն», «Ну-ка, все вместе!» և «Եվրատեսիլ» երաժշտական նախագծերին։
«Նոր ալիք-2026»-ի հաղթանակը նրա երաժշտական կարիերայի կարևոր ձեռքբերումներից է և Հայաստանի համար ևս մեկ հաջողություն միջազգային բեմում։
