Հայկական հիմնադրամների՝ վաքըֆների միությունը օգոստոսի 24-ին քննարկել է Կոստանդնուպոլսի հայկական վարժարաններում հայաստանցի երեխաների կրթության շարունակության հարցը։
Հանդիպմանը մասնակցել են Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, հայազգի պատգամավոր Սևան Սըվաջըօղլուն, համայնքային կառույցների ներկայացուցիչներ և հայկական վարժարանների տնօրեններ։
Մոտ մեկ տասնամյակ Թուրքիայում բնակության կամ աշխատանքի իրավունք ունեցող հայաստանցիների երեխաները Ստամբուլի հայկական դպրոցներում սովորել են «հյուր-աշակերտի» կարգավիճակով։ Սակայն վերջին օրերին Թուրքիայի կրթության նախարարության տեսուչները դպրոցներին տեղեկացրել են, որ այդ երեխաներն այլևս չեն կարող շարունակել ուսումը հայկական վարժարաններում և պետք է հաճախեն պետական դպրոցներ։
