https://www.facebook.com/reel/1049056544703810
Թուրքական «Ֆեներբահչե» ֆուտբոլային ակումբի հետ կապված քննարկումներում կրկին ուշադրության կենտրոնում է հայտնվել հայկական «Զարթի՛ր, լաո՛» երգը, որի մեղեդային հիմքը կապվում է ակումբի երկրպագուների կողմից օգտագործվող երաժշտական տարբերակի հետ։
Սակայն այս հարցը չի կարելի դիտարկել միայն երաժշտական կամ մարզական մշակույթի շրջանակում։ «Զարթի՛ր, լաո՛»-ն Արևմտյան Հայաստանի պետական օրհներգն է և ունի ոչ միայն մշակութային, այլև պետական ու ազգային նշանակություն։
Հետևաբար, երգի օգտագործման, դրա մեղեդու հիման վրա նոր ստեղծագործության ստեղծման կամ որևէ այլ ձևով ներկայացման վերաբերյալ քննարկումները պետք է իրականացվեն Արևմտյան Հայաստանի կառավարության հետ համապատասխան համաձայնության և խորհրդակցության հիման վրա։
Հայկական մշակութային ժառանգության որևէ ստեղծագործություն չի կարելի դիտարկել պարզապես որպես ազատ օգտագործման երաժշտական նյութ, երբ այն ունի պետական և ազգային խորհրդանիշի կարգավիճակ։ «Զարթի՛ր, լաո՛»-ի դեպքում առավել կարևոր է հարգել դրա պատմական նշանակությունն ու Արևմտյան Հայաստանի պետական խորհրդանիշ լինելու հանգամանքը։
