Արմինէ Անդայի «Թռչող տերեւներու երգը» ֆիլմը մրցանակի է արժանացած Պէյրութի կինոփառատոնին

  • by Western Armenia, May 01, 2024 in Մշակոյթ
41 դիտում

Ռեժիսոր Արմինէ Անդայի «Թռչող տերեւներու երգը» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը «Լաւագոյն կարճամետրաժ անիմացիա» մրցանակին է արժանացած Պէյրութի՝ կանանց միջազգային կինոփառատոնին ատեն (Beirut International Women Film Festival):

«Թռչող տերեւներու երգը» հայ-իրանական առաջին անիմացիոն ֆիլմն է: Այն «Հոշկի ֆիլմ» եւ իրանական «Հուրախշ ստուդիոզ» ընկերութիւներու համատեղ արտադրութիւն է։ Սցենարի հեղինակներն են Արմինէ Անդան եւ ուկրաինահայ յայտնի ռեժիսոր Ռոման Բալայեան։ Ֆիլմին կոմպոզիտորն է Միքայէլ Ոսկանեան, բեմադրող նկարիչը՝ Աննա Յակոբեան, դերերը՝ Արմինէ Անդա եւ Գագիկ Ղազարէ։

Ֆիլմին ստեղծմանն աջակցած են նաեւ «Օբերտոն» եւ «Բաղինեան արտ վիդեո» հայկական ընկերութիւնները։