Իննա Սահակեանին «Աւրորային լուսաբացը» ֆիլմն ընդգրկուած է «MovieWeb»-ի լաւագոյն անիմացիոն ֆիլմերուն շարքը

  • by Editbeglari, December 28, 2023 in Մշակոյթ
533 դիտում

«MovieWeb»-ի 2023 թուականի 16 լավագոյն անիմացիոն ֆիլմերու շարքն է ընդգրկուած ռեժիսոր Իննա Սահակեանին «Աւրորային լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմը:

Այս մասին կը յայըտնէ Հայաստանի ազգային կինօկէդրօնն ու յավելում, որ ֆիլմը ստեղծուած է նաեւ պետական  ֆինանսական աջակցութեամբ:

«Աւրորայի լուսաբացը» հայ-գերմանա-լիտուական համատեղ արտադրութեան ֆիլմ է (արտադրող ընկերութիւններ՝ «Բարս մեդիա», «Gebrueder Beetz Filmproduktion», «Artbox Laisvalaikio Klubas»): Ռեժիսորն ու սցենարիստն Իննա Սահակեանն է, պրոդիւսերներն են Վարդան Յովհաննիսեանը, Քրիստիան Բիցը, Յոստե Միխայլինայտեն: Ֆիլմը ստեղծուած է Զորեան ինստիտուտի գիտական աջակցութեամբ եւ Հայերու դէմ իրականացուցած Ցեղասպանութեան բանաւոր պատմութեան արխիվն հիման վրայ: