Հայկական տոմարով կը սկսուի պահքին շրջանը․ քուրմ Յարութ Առաքելեան։

  • by Western Armenia, February 14, 2024 in Մշակոյթ
87 դիտում

Տրնդեզ՝ հայկական ամէնէն գեղեցիկ տոներէն մէկը։

Մենք արդեն կը մօտենանք հայկական Տրնդեզ տոնը, որը տեղի կունենա ինչպէս միշտ, ըստ Հայոց բուն տոմարին, Հրոտէն ամսուա Հրանտին օրը, որը Գրիգորեան օրացոյցով՝ 15 Փետրուարն է։

Տրնդեզը, «Հայկեան» սրբազան ուսմունքին համաձայն, չորս սատար կամ օժանդակ տոներէն մէկն է, որը կը խորհրդանշէ բնութեան չորս տարրերէն մէկը՝ կրակը։

Ըստ մեր նախնիներու իմաստութեան՝ Տրնդեզին կրակով մենք ձմեռը կը սատարնեք կամ կօժանդակենք անցնիլ գարունին, այսինքն՝ հայկական Ամանոր-Զատիկ, որն Արեգ ամսուա Արէգ օրն է (21 Մարտ):