Սեպտեմբեր 12-15-ը Երեւան կանցկըցուի «Օպերա բաց երկնքի տակ» ծրագիրը

  • by Western Armenia, September 06, 2023 in Մշակոյթ
137 դիտում

Ինչպէա կը յայտնէ Երեւանի քաղաքապետարանը, սեպտեմբեր 12-էն 15-ը, առաջին անգամ Երեւան, Թումոյի այգին Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային թատրոնը՝ մաեստրո Կարեն Դուրգարեանի ղեկավարութեամբ, կներկայացնէ «Օպերա բաց երկինքի տակ» բացառիկ ծրագիրը:Սեպտեմբեր 12-ը եւ 13-ը՝ կներկայացուի հայկական օպերային արուեստի գլուխգործոց՝ Արմեն Տիգրանեանի «Անուշ» օպերան Սեպտեմբեր 14-ին՝ կցուցադրուի Ջուզեպպէ Վերդիի հռչակաւոր «Տրավիատա» օպերային ներկայացումը, իսկ սեպտեմբեր 15-ին կկայանա եզրափակիչ «Օպերա գալա» ծրագիրը՝ իտալացի աշխարհահռչակ դիրիժոր Ֆաբիո Մաստրանջելոյի ղեկավարութեամբ: Համերգին կմասնակցեն  հայ եւ համաշխարհային օպերային աստղեր՝ Վերոնիկա Ջիոեւան, Անահիտ Մխիթարեանը, Կարինա Ֆլորեսը, Ռամիզ Ուսմանովը, Մարգարիտա Գրիցկովան, Յուհաննէս Այվազեանը, Դաւիթ Բաբաեանցը, Ազամատ Ժելտըրգուզովը: Սկիզբը՝ ժամը 20:00: