Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի մատուցուելիք պատարագի նախապատրաստական ​​աշխատանքները սկսուեր են

  • by Western Armenia, September 01, 2023 in Մշակոյթ
182 դիտում

Վանա լճի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցին այս տարի անցկըցուելիք 11-րդ պատարագի նախապատրաստական ​​աշխատանքներն սկսուեր են։

Գեւաշի քաղաքապետ Մուրադ Սեզերն այս կապակցութեամբ ըսեր է. «Ըլլալու են հարիւրաւոր հիւրեր։ Եկեղեցին կառուցուեր է Վասպուրականի թագաւոր Գագիկ 1-ի կողմէն 915-921 թթ-ին եւ մեծ նշանակութիւն ուներ հայերու համար։ Այն վերականգնուեր է 2005-ին։ Աշխատանքներու աւարտէն ետք պատմական եկեղեցին 2007-ին միջազգային արարողութեամբ բացուեց որպէս «յուշ-թանգարան»։

Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցին 95 տարուա դադարէն ետք առաջին պատարագը մատուցուեր է 2010-ի սեպտեմբեր 19-ը։