Ուրարտական (Հայկական) որմնանկարները կը վերականգնուին

  • by Western Armenia, May 11, 2022 in Մշակոյթ
328 դիտում

Աշխարհին յայտնի ուրարտական որմնանկարներու շուրջ 70%-ը յայտնաբերուած է Էրեբունի ամրոցի տարածքին։ Ներկայիս պահուած են Էրեբունի թանգարանին, Հայաստանի պատմութեան թանգարանի եւ Մոսկուայի Բուշկինի թանգարանին մէջ:

Երեւանի Էրեբունի ամրոցի տարածքին մէջ յայտնաբերուած “ուրարտական” (հայկական) որմնանկարներն արմատապէս տարբերուող են միւսներէն, անոնք յատուկ խնամք կը պահանջեն, ուստի անոնց հետ աշխատիլը շատ դժուար է։ 

2016 թուականին շարք գիտաշխատողներու ջանքերով սկսած է Էրեբունի մոնումենտալ որմնանկարներ վերականգնելու եւ վերակառուցելու հետազոտական նախագիծը: Վերականգնողական աշխատանքներու առաջին փուլն աւարտած է 2019 թուականի աշնան, իսկ ընդհանուր նախագիծը պիտի աւարտիուի 2023 թուականին։«Ներկայիս Հայաստանի մէջ Ուրարտուի (Արարատյան թագավորություն)  ժամանակաշրջանի որմնանկարներու ռեստավրացիայի եւ կոնսերվացման մասնագետներ չկան։ Որմնանկարները կը գտնուին անմխիթար վիճակի եւ տարիներ ետք կարող են պարզապէս անհետանալ, եթէ չվերականգնենք»,- ըսած է «Էրեբունի» թանգարանի տնօրէն Միքայել Պատալեանը։