Pan-Armenian Games’ torch is lit at island of Akhtamar in Lake Van

  • by Éditeur, July 18, 2015 in Sport
556 views
A delegation from the World Committee of Pan-Armenian Games, led by Committee Chairman Ishkhan Zakaryan, paid a visit to Eastern Turkey (Western Armenia) from July 8 to 13. During the official reception at the Van City Hall, Zakaryan presented the history of these sports games. He informed that, as a sign of unity among the Armenians worldwide, three Pan-Armenian Games’ torches will be lit to symbolize the Karabakh-Diaspora-Motherland trinity. The first two torches have been lit up, and the third torch was planned to be lit at the Armenian Church of the Holy Cross, on the island of Akhtamar in Lake Van, Turkey. The mayor of Van, for his part, considered it a great honor for them to participate in this initiative, and to accompany the World Committee of Pan-Armenian Games delegation to Akhtamar. Subsequently, at the Holy Cross Church, the torch was lit with the candles that were lit inside the church. At the end of the event, the mayor of Van presented gifts to the Armenian delegation members, and gladly accepted Ishkhan Zakaryan’s invitation to the 6th Pan-Armenian Games’ opening ceremony, which will be held in Armenia’s capital city of Yerevan. Next, the Pan-Armenian Games’ torch was taken to Bitlis and Diyarbakir cities of Turkey. In Bitlis, the Armenian delegation was received by Mayor Hüseyin Olan. He informed that a delegation, led by him, will attend the opening ceremony of the 6th Pan-Armenian Games. Zakaryan and Olan also discussed the matter of restoration of the prominent American Armenian writer William Saroyan’s family home in Bitlis, and the decision on renaming a Bitlis city street after him. Next, in Diyarbakir, the World Committee of Pan-Armenian Games’ delegation was welcomed by Co-Mayor Fırat Anlı, and Mayor Fatma Şık Barut of Sur district of Diyarbakir. The mayor of Diyarbakir underscored their attendance to the opening ceremony of the 6th Pan-Armenian Games. Afterward, the torch headed toward Mus, Erzurum, and Ani. Songs devoted to Ani, the ancient capital city of Armenia, were song at the Armenian Cathedral of Ani. After Kars and Ani, the Armenian delegation traveled to Javakhk—Georgian name: Javakheti, which is a predominantly-Armenian-populated part of Georgia’s southeastern Samtskhe-Javakheti Province. During the speeches delivered there, it was noted that Javakheti cities will participate in the 6th Pan-Armenian Games with a large delegation. Subsequently, the torch, which was lit at the Armenian Church of the Holy Cross on the island of Akhtamar in Lake Van, will travel to Armenia’s Gyumri city and Sardarapat village. And after receiving the blessing of the Catholicos of All Armenians at the Mother See of Holy Etchmiadzin, it will enter the Republican Stadium named after Vazgen Sargsyan, in Yerevan, on August 2.   http://news.am/eng/news/277337.html Հուլիսի 8-13-ն Արեւմտյան Հայաստանում է եղել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությունը՝ ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ: «Բարով եք եկել Ձեր տուն», «Բարով եք եկել Ձեր հողերը» խոսքերով նրանց է դիմավորել հայոց հնագույն մայրաքաղաք Վանի քաղաքապետ Բեքիր Կայանը: Քաղաքապետարանում պաշտոնական ընդունելության ժամանակ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահը մանրամասն ներկայացրել է մարզական խաղերի պատմությունը, անցած ուղին՝ նշելով, որ այս խաղերի կարեւոր առանձնահատկություններից մեկն էլ աննախադեպ մեծ՝ մոտ 730 հոգանոց պատվիրակության ժամանումն է Հայաստան՝ Սասուն, Մուշ, Տիգրանակերտ, Վագֆ, Բիթլիս, Դերսիմ, Մալաթիա, Վան, Սամաթիա եւ Ստամբուլ քաղաքներից: Իշխան Զաքարյանը տեղեկացրել է նաեւ, որ, ի նշան աշխարհով մեկ սփռված հայերի միասնության, վառվելու է երեք ջահ՝ Արցախ, Սփյուռք եւ Հայրենիք եռամիասնությամբ:  Առաջին երկու ջահերն արդեն վառվել են, իսկ երրորդ ջահը ծրագրված է վառել 10-րդ դ. Գագիկ Արծրունու պատվերով Վանա լճի Աղթամար կղզում կառուցված Սուրբ խաչ եկեղեցում: Վանի քաղաքապետը մեծ պատիվ է համարել իրենց մասնակցությունն այդ նախաձեռնությանը եւ իր պատվիրակությամբ, քաղաքի մշակութային համույթներով ուղեկցել ՀԽՀԿ պատվիրակներին Աղթամար: Սուրբ Խաչ եկեղեցում «Ակունք» ազգագրական համույթը կատարել է «Հայր Մերը», իսկ րոպեներ անց Իշխան Զաքարյանի, Վանի քաղաքապետի  եւ փոխքաղաքապետի պարզած ջահը բոցավառվել է Համահայկական խաղերի գործադիր կոմիտեի անդամներ Ալֆրեդ Հավանի, Վրեժ եւ Ռոլանդ Շառոյանների, ԱԺ պատգամավորներ Հրանտ Բագրատյանի, Արագած Ախոյանի, Արմավիրի քաղաքապետ Ռուբիկ Խլղաթյանի, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի եւ ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի՝ եկեղեցում վառված մոմերից: Միջոցառման ավարտին Վանի քաղաքապետը նվերներ է հանձնել պատվիրակության անդամներին եւ սիրով ընդունել Իշխան Զաքարյանի հրավերը՝ ներկա գտնվելու Համահայկական խաղերի բացման արարողությանը: Այնուհետեւ ջահը դեպի Բիթլիս ու Տիգրանակերտ է տարվել Օհանես Օհանյանի կողմից: Տիգրանակերտ տանող ճանապարհին Հայաստանի պատվիրակությանն ընդունել է Բիթլիսի քաղաքապետ Հուսեին Օլանը: Քաղաքապետը սիրով տեղեկացրել է, որ ամառային խաղերի բացմանն իր գլխավորած պատվիրակությունը կլինի Երեւանում:  Հուսեին Օլանը ցավով անդրադարձել է նաեւ 100 տարի առաջ տեղի ունեցածին՝ ասելով, որ իրենք բոլորն էլ մեղավոր են, եւ ժամանակն է պատմությանը նայել ուղիղ աչքերով: Իշխան Զաքարյանը եւ Հուսեին Օլանը քննարկել են Բիթլիսում դեռեւս կանգուն հայ մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի տան վերականգնման եւ այդ փողոցը նրա անունով անվանակոչելու հարցը: Իշխան Զաքարյանը կարեւորել է նաեւ հայկական կիսավեր եկեղեցու վերականգնման խնդիրը եւ մշակութային կապերի ամրապնդումը Հայաստանի տարբեր քաղաքների հետ: Կողմերը պայմանավորվել են այդ հարցերը քննարկել երեւանյան հանդիպման ժամանակ: Այնուհետեւ պատվիրակության անդամներն ուղեւորվել են հայոց արքա Տիգրան Մեծի հիմնադրած Տիգրանակերտ, որտեղ նրանց դիմավորել են Տիգրանակերտի քաղաքապետ Ֆըրաթ Անլը եւ Սուրիի քաղաքապետ տիկին Ֆաթմա Շըք Բարաթը՝ «Բարի եկաք Ձեր տուն»  կարգախոսի ներքո: Դիմելով հյուրերին՝ Տիգրանակերտի քաղաքապետը կարեւորել է երկու ժողովուրդների մշակութային եւ սպորտային կապերը, խոսել Երեւանում կայանալիք ամառային խաղերին իրենց մասնակցության կարեւորության մասին: Երեկոյան Սուրբ Կիրակոս եկեղեցու բակում կայացել է հայկական պատվիրակության հանդիպումը համայնքի հարյուրավոր ներկայացուցիչների հետ: Վանից Տիգրանակերտ տարված ջահն ուղեւորվել է Մուշ: Մուշ-Էրզրում  ճանապարհին հայկական պատվիրակության անդամները խոնարհվել են հայ ազգային-ազատագրական շարժման հերոս Գեւորգ Չաուշի գերեզմանին: Հայաստանյան պատվիրակության անդամները Մշո վերին թաղի հայկական գերեզմանոցում գտնվող Գ. Չաուշի գերեզմանը ծածկել են հայոց եռագույնով, այնուհետեւ վարդեր նետել Սոլուխի կամրջից Արածանի գետը՝ ի նշան խոնարհումի բոլոր հերոսների առջեւ: Մշո դաշտից դեպի Էրզրում-Անիի ուղղությամբ ջահը ճանապարհել է Համահայկական խաղերի գործկոմի անդամ Ռոլանդ Շառոյանը: Անին՝ հայոց հինավուրց մայրաքաղաքը, «գրկաբաց» է ընդունել Համահայակական խաղերի ջահը: Մայր տաճարում հնչել են Անիին նվիրված երգեր: Կարսից եւ Անիից պատվիրակությունն ուղեւորվել է Ջավախք: Համահայկական խաղերի ջահը Ջավախքի Սուրբ Խաչ եղեղեցի է բերել մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը: ՀԽՀԿ պատվիրակությանը դիմավորել են հարյուրավոր ջավախքցիներ: Ջավախքի վարչական շրջանի ղեկավար Համլետ Մովսիսյանը եւ ծնունդով ջավախեցի Աշոտ Մելքոնյանը հանդես են եկել ելույթներով եւ կարեւորել միջոցառման էությունը՝ հպարտությամբ նշելով, որ Ջավախքի քաղաքները մեծաքանակ պատվիրակությամբ կմասնակցեն ամառային վեցերորդ խաղերին: Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում վառված ջահը Ջավախքից կանցնի Գյումրի, ապա Սարդարապատ եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստանալով Վեհափառ Հայրապետի օրհնությունը՝ օգոստոսի 2-ին մուտք կգործի Հանրապետական մարզադաշտ:   http://news.am/arm/news/277337.html Делегация Всемирного комитета Панармянских игр во главе с его председателем Ишханом Закаряном с 8 по 13 июля находилась в Восточной Турции – на территории исторической Западной Армении. «Добро пожаловать домой!» – такими словами встретил членов делегации мэр Вана Бекир Каян. На официальном приеме в мэрии Ишхан Закарян представил историю игр, отметив, что их важной особенностью является также прибытие в Армению беспрецедентно большой делегации – 730 человек – из ряда городов современной Турции. Он также сообщил, что в знак единства рассеянных по миру армян будут зажжены три факела, символизирующие триединство Арцаха, диаспоры и Армении. Два факела были зажжены ранее, а третий был зажжен в церкви Сурб Хач на острове Ахтамар в озере Ван. Мэр Вана назвал большой честью участие своей делегации в этой инициативе. Факел, который держали Ишхан Закарян, мэр и вице-мэр Вана, зажегся от свечей, зажженных членами Всемирного комитета Панармянских игр. Затем мэр Вана вручил подарки членам армянской делегации и принял приглашение Ишхана Закаряна присутствовать на церемонии открытия игр. После этого Оганес Оганян нес факел в Битлис и Тигранакерт. Состоялись встречи и с тамошними городскими чиновниками. Затем факел отправился в Муш. Член исполнительного комитета Панармянских игр Роланд Шароян проводил факел в Эрзерум и Ани. В главном храме Ани прозвучали песни, посвященные этому историческому армянскому городу. Из Карса и Ани делегация отправилась в Грузию – в Джавахк. Спортивный комментатор Карен Гилоян принес факел в джавахкскую церковь Сурб Хач. Глава местного района Гамлет Мовсисян и Ашот Мелконян, который родом из Джавахка, выступили с речами, отметив важность мероприятия. Факел, зажженный в церкви Сурб Хач на Ахтамаре, отправится из Джавахка в Гюмри, затем в Сардарапат и после того, как его благословит Католикос всех армян в Первопрестольном Святом Эчмиадзине, 2 августа прибудет на Республиканский стадион в Ереване.   http://news.am/rus/news/277337.html