Արևմտյան Հայաստանի նահատակները․ Պետրոս Չոլաքյան

  • by Western Armenia, 24 Մայիսի, 2024 in Արմենոցիդ
43 դիտում

Պետրոս Չոլաքյան, ծնվել է 1883 թ. Հաճնում (Ադանայի նահանգ): Եղել է ոչ միայն Հաճնի, այլև ամբողջ Կիլիկիայի առաջադեմ մտավորականներից: Եղել է ուսուցիչ, երաժիշտ և դպրապետ: 1913 թ. Կիլիկիայի Սահակ կաթողիկոսի հրավերով մեկնել է Սիս՝ դպրապետ և ուսուցիչ աշխատելու համար: 1915 թ. Չոլաքյանը աքսորվել է Տեր Զոր և դաժանորեն սպանվել: Հայերի դեմ իրականացված ցեղասպանության զոհ: