Արևմտյան Հայաստանի նահատակները․ Արաքսյա Ճեպեճյան

  • by Western Armenia, 21 Մայիսի, 2024 in Արմենոցիդ
37 դիտում

Արաքսյա Ճեպեճյան. ծնվել է 1880 թ. Այնթապ քաղաքում: Սովորել է տեղի Հայկանուշյան վարժարանում: Այն ավարտելուց հետո ուսումը շարունակել է նախ Այնթապի, ապա՝ Մարաշի Ամերիկյան իգական քոլեջներում: Որպես ուսուցիչ պաշտոնավարել է Մարաշի քոլեջում և Այնթապի Կրթասիրաց վարժարանում: 1912 թ. մեկնել է Անգլիա և հաճախել Վուդբրուքի Աստվածաբանական քոլեջի դասընթացներին: 1914 թ. վերադարձել է Այնթապ: 1915 ընտանիքի հետ միասին ենթարկվել է բռնագաղթի: Հասնելով Դեր Զոր` օգնություն է ցուցաբերել հայ գաղթականներին: Սակայն երբ այնտեղի կուսակալ է նշանակվել հայատյաց Զեքի բեյը, սկսվել է Դեր Զոր հասած հայերի բեկորների բնաջնջումը: Արաքսյա Ճեպեճյանը սպանվել է 1916 թ՝ անձամբ Զեքի բեյի ձեռքով (Հայերի դեմ իրականացված ցեղասպանության զոհ):

https://www.facebook.com/reel/1527602261301961