Արևմտյան Հայաստանի նահատակները․ Խոսրով Քյուրքչյան 

  • by Western Armenia, 22 Մայիսի, 2024 in Արմենոցիդ
46 դիտում

Խոսրով Քյուրքչյան, Խարբերդում հայտնի մետաքսագործ Գրիգոր Քյուրքչյանի որդին: Նախնական ուսումը ստացել է Խարբերդում, այնուհետև՝ 1883 թ., մեկնել է Լիոն և մեկ տարի ուսումնասիրել մետաքսագործություն: 1884 թ. անհրաժեշտ մեքենաներ գնելով՝ վերադարձել է Խարբերդ: Վերազինել է հոր գործարանը և ստանձնել գործարանի տնօրինությունը: 1895 թ. գործարանը ավերվել է թուրք հրոսակների ձեռքով: Ընտանիքին վերահաս վտանգից փրկելու համար առերևույթ ընդունել է իսլամ: Նրան հաջողվել է կնոջը և երկու տղաներին ուղարկել Ամերիկա: Հասկանալով, որ նա իսլամ է ընդունել ժամանակ շահելու համար, թուրքերը դաժան հաշվեհարդար են տեսել նրա հետ: Կացնահարվել է թուրքերի կողմից: Հայերի դեմ իրականացված ցեղասպանության զոհ: