Արևմտյան Հայաստանի նահատակները․ Հովհաննես Գազանճյան

  • by Western Armenia, 23 Մայիսի, 2024 in Արմենոցիդ
25 դիտում

Հովհաննես Գազանճյանը ծնվել է 1870 թ. Եվդոկիայում (Թոքատ) (Արևմտյան Հայաստան, Սեբաստիայի նահանգ): 1883-1885 թթ. իր մի քանի ընկերների հետ միասին հրատարակել է «Երախայրիք» ձեռագիր շաբաթաթերթը: 19 տարեկանում մեկնել է Կոստանդնուպոլիս՝ իրավաբանական վարժարան ընդունվելու համար: Աշխատակցել է «Արևելք», Իզմիրի՝ «Արևելյան Մամուլ», Վիեննայի՝ «Հանդես ամսօրյա» թերթերին: 1899 թ. հրատարակել է «Եվդոկիո հայոց գավառաբարբառ» աշխատությունը, որի համար 1901 թ. արժանացել է Իզմիրյան մրցանակի: 1908-1910 թթ. հրատարակել է «Արդի Հայերեն լեզվի քերականություն» եռահատոր դասագիրքը: Եղել է Թոքատի գավառական ժողովի ատենապետ, ուսումնական խորհրդի անդամ: 1915 թ. մայիսին ձերբակալվել է, հունիսին՝ դաժանաբար սպանվել։ Նա՝ հայերի դեմ թուրքերի կողմից իրականացրած ցեղասպանության զոհերից մեկն է: