Ժխտողականության  «անփոփոխ փոփոխություններ»-ը

  • by Western Armenia, 06 Մայիսի, 2024 in Արմենոցիդ
34 դիտում

Օկուպանտ թուրքական կառավարությունում՝  հերքելու, ներկայացնելու ինչպես սովորական իրադարձություն, հայերին դավաճանության մեջ մեղադրելու  եւ իրենց զոհի կարգավիճակում ներկայացնելու  ակտիվ ժխտողականության կողքին իր ուրույն տեղն է գրավել նաեւ պասիվ ժխտողականությունը` լռելու, չլսելու եւ չիմանալու տալը:

Ակտիվ եւ պասիվ ժխտողականությունը սկիզբ է առել հենց ցեղասպանության տարիներին, այնուհետեւ,  1923 թվականի՝  «Թուրքիայի Հանրապետության» ստեծման հետ մեկտեղ կրել է շարունակական բնույթ: Խոսելով օկուպանտների ժխտողական քաղաքականության փոփոխությունների մասին, հնարավոր է դրանք բաժանել ժամանակաշրջանների:

Ակտիվ ժխտողականությունը 1920-30-ականներին  էր, այնուհետեւ՝  հարցն անցավ լռության եւ աննկատելի լինելու փուլ եւ օրակարգ եկավ միայն 60-ականներին` Հայերի դեմ իրականացված Ցեղասպանության 50-րդ տարելիցին: 70-80-ականներին ժխտողականության բնույթն ԱՍԱԼԱ-յի, եւ այլոց  գործողությունների ընթացում փոխվեց եւ «մենք ցեղասպանություն չենք գործել» մոտեցմանը փոխարինելու եկավ’ «Մեզ են կոտորել, իրական զոհը եւ դավաճանվածը մենք ենք» գաղափարախոսությունը: 80-ականներից հետո, ցեղասպանության վերաբերյալ ժխտողականությունը եւ առհասարակ, Հայերի դեմ իրականացված  ցեղասպանության եղելությունը Անկարայի օրակարգում հայտնվում էր միայն այն ժամանակ, երբ արտերկրում  Հայերը ճանաչման վերաբերյալ որեւէ քայլ էին ձեռնարկում: 

ВСЯ ПРАВДА О ГЕНОЦИДЕ АРМЯН. ПОЛНАЯ ХРОНОЛОГИЯ.