Իսլամը  և Հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը

  • by Western Armenia, 04 Մայիսի, 2024 in Արմենոցիդ
34 դիտում

Մեկ տարի առաջ, երբ Western Armenia TV-ին ներկայացնում էր ՝  «‎Հայկական ինքնություն. Հայ իսլամացված կանայք» շարքը,  նշել էր, որ Հայերի դեմ իրականացված ցեղասպանության գործընթացում երիտթուրքերը  իսլամը որպես գործիք են օգտագործել: 

Թուրք քաղաքական գործիչները կրոնական մոլեռանդություն էին սերմանում՝ փորձելով ուժեղացնել իրենց հակահայկական հռետորաբանությունը: Հայերը ներկայացվում էին որպես իսլամի թշնամիներ, և դրանով փորձ էր կատարվում ամրապնդել հայ ազգի ոչնչացման հիմնավորումները: Ջիհադի գաղափարը ևս շահարկվում էր հակահայկական զգացումների ուժեղացման նպատակով: 

Մեր նոր շարքում ավելի մանրամասն կհասկանանք, թե  որքան էր իսլամի գործոնը՝   ՀԱՅԵՐԻ ԴԵՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ  ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ  ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ։ Նախ նշենք, որ այդ ժամանակահատվածում արաբ առաջնորդները, այդ թվում՝ շերիֆ Հուսեյնը, ուժգնորեն հակադրվում էին այս մոտեցմանը՝ կասկածի տակ դնելով երիտթուրքերի գաղափարները: Նրանք կոչ էին անում երիտթուրքերին՝ չօգտագործել իսլամը քաղաքական նպատակներին հասնելու համար և հայտարարում էին, որ իսլամի հիմնական սկզբունքներն ուղղակի հակադրվում էին Օսմանյան կայսրության իշխանությունների՝ հայերի դեմ ուղղված ցեղասպանական քաղաքականությանը: Նշենք, որ ցեղասպանական գործողությունների ժամանակ կրոնական տարբերությունը երբեմն դառնում է բնորոշիչ, որը տարբերակում է զոհին և դահճին։ Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր, սոցիոլոգ, Հայերի դեմ իրականացված ցեղասպանության հարցերով զբաղվող Կուպերը ցեղասպանության ընդհանուր բնութագրիչներից մեկը համարում է զոհերի և հանցագործությունը կատարողների ռասայական, էթնիկ կամ ազգային խմբերի միջևկրոնական տարբերության առկայությունը։ Կրոնական տարբերությունը հաճախ դրվում է տարբերակման այլ տարրերի՝ ռասայական, էթնիկական, մշակութային ժառանգության, տնտեսական և քաղաքական կյանքում մասնակցության, մարդու իրավունքների պաշտպանության հարցում անհավասարության, և սեգրեգացիայի կամ տարածքային կենտրոնացման վրա: Կրոնական պատկանելությունը դառնում է  սոցիալական կարգավիճակի մաս և հաճախ նպաստում է հասարակության բազմաշերտ կառուցվածքում այլ խմբերից օտարմանը։