Համիդյան վարչախումբը՝ ցեղասպանության ժխտման հիմնական թեզերի հիմնադիր (Մաս չորրորդ)

  • by Western Armenia, 02 Մայիսի, 2024 in Արմենոցիդ
31 դիտում

Ժխտման  մի օրինակ բացահայտվում է 2011 թ. Իտալիայի արտաքին գործերի նախարարությունից Արևելյան Հայաստանի ազգային արխիվին փոխանցված օտարալեզու և դեռևս ամբողջովին չուսումնասիրված փաս-տաթղթերի փաթեթն ընթերցելիս:

 Հայաստանի ազգային արխիվում պահվող գրությունների այս փաթեթում հանդիպում է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարին ուղղված թիվ 114 նամակը , որում բրիտանացի դիվանագետ Ֆրենսիս Քլեր Ֆորդը, որը 1893 թվականից դիվանագիտական ծառայության էր անցել Հռոմում, Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջոն Վոդհաուս Քիմբերլիին ուղղված իր 1894 թվականի դեկտեմբերի 7-ի գաղտնի մակնշված նամակում նշում է, որ ըստ Բարձր դռան՝ տերություններին առաջարկվող հանձնաժողովը պետք է հետաքննի ոչ թե հայերի դեմ իրագործված բռնությունները, այլ հայերից կազմված ավազակախմբերի գործողությունները:

Ժխտողական քաղաքականության ամենախորամանկ ձևերից մեկն էլ կատարված բռնությունների վերաբերյալ հետաքննություն իրականացնելն ու մեղավորներին փնտրելն է: Առաջին հայացքից անմեղ և արդար թվացող այս նախաձեռնությունն իրականում ունի շատ ավելի խորքային և ապակողմնորոշող նպատակներ: Հայտնի բռնությունների վերաբերյալ հետաքննություն իրականացնելու նպատակով միացյալ հանձնաժողով կազմելով ու դրանում գերտերությունների ներկայացուցիչներին ներգրավելով՝ թուրքական իշխանությունները փաստորեն փորձում են շեղել օտարների ուշադրությունը: Անկասկած, տերությունների ներկայացուցիչ-ներին ներգրավելով և հանձնաժողովի ղեկավարի պաշտոնին թուրք իշ-խանավորի նշանակելով՝ սուլթանը նպատակ է հետապնդել հե-տաքննությունն իրենց համար նախընտրելի վայրերում և նպատակա-հարմար ձևով իրականացնել: Հայաստանի ազգային արխիվում պահվող երկու բարձրաստիճան դիվանագետների նամակագրությունը այդպիսի մի նախաձեռնության բացահայտում է։