Հայերի դեմ իրականացված ցեղասպանության ժամանակագրություն

  • by Western Armenia, 26 Ապրիլի, 2024 in Արմենոցիդ
24 դիտում

1915 թվականի 30 հուլիս–14 սեպտեմբեր

Հրահանգվեց տեղահանել Սուեդիո շրջանի հայությանը, սակայն ժողովուրդը դիմեց ինքնապաշտպանության: Հերոսամարտը, որ ծանոթ է «Մուսա լեռան 40 օր» անունով, տևեց մինչև սեպտեմբերի 14-ը: Գրեթե քառասուն օր գոյամարտելուց հետո` սեպտեմբերի 14-ին, ողջ մնացած 4000-ից ավելի հայերի հաջողվեց դուրս գալ թուրքական զորքերի շրջափակումից, հասնել ծովափ և փրկվել` այնտեղ իրենց սպասող անգլիական և ֆրանսիական նավերի շնորհիվ: Օրեր անց նրանք հասան Պորտ-Սաիդ քաղաքը: Տարիներ անց ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելը հայ ազգի համար ողբերգական, բայց նաև հերոսական այս դրվագը կհավերժացնի իր «Մուսա լեռան 40 օրը» վեպով:

ժամանակին Բրիտանական հանրահայտ  BBC Radio 3-ն իր կիրակնօրյա հոդվածներից մեկում անդրադարձել էր ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպին:

BBC-ն հակիրճ ներկայացրել է գրքում արծարծված թեմաները՝ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը և Մուսա լեռան 40-օրյա ինքնապաշտպանությունը: Նշվում է, որ Ֆրանց Վերֆելը գիրքը գրել է իր կնոջ հետ Մերձավոր Արևելք կատարած ճանապարհորդությունից հետո: Գրողն իր ճանապարհորդության ընթացքում տեսել է որբացած հայ երեխաների, ինչը նրա վրա մեծ ազդեցություն է ունեցել:

Գիրքը տպագրությունից հետո մի շարք քննադատությունների է արժանացել, մասնավորապես թուրքական և թուրքամետ հասարակության կողմից, բայց, մեծ հաշվով, ընդունվում է ողջ աշխարհում: