Յաշար Քեմալի հիշատակին

  • by Western Armenia, 25 Հունվարի, 2024 in Արմենոցիդ
100 դիտում

Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում կայացել է գիտաժողով ՝ նվիրված գրող Յաշար Քեմալին։ Նշենք, որ  Յաշար Քեմալի ծնողները Վանա լճի մոտ գտնվող Արճեշից էին. 1915թ. ռուսաց զորքի Վան մտնելուց հետո հաստատվել են Ադանայում, որտեղ 1923թ. ծնվել է Քեմալը: Յաշար Քեմալի ջանքերի շնորհիվ 1951թ. կասեցվեց Աղթամարի հայկական Սուրբ Խաչ եկեղեցու ոչնչացման՝ թուրքական իշխանությունների ծրագիրը։ Հայտնի փաստ է, որ թուրքական կառավարությունները ցանկանում են ջնջել հայկական գոյությունը։

Նրա հայտարարությունը, թե՝  «Մարդը տիեզերքում այնքան տեղ է զբաղեցնում, որքան նրա սիրտն է, ոչ թե՝ մարմինը», արտահայտում է Յաշար Քեմալի աշխարհայացքը։ Արժանանալով բազմաթիվ մրցանակների Թուրքիայում և արտասահմանում, Թուրքիայում նա քննադատության ենթարկվեց հատկապես 1984թ  և 2011թ., երբ ստացավ Ֆրանսիայի «Պատվո Լեգեոն» շքանշանը: Նրան մեղադրում էին ԱՍԱԼԱ-ին աջակցող և Հայերի դեմ իրականացրած ցեղասպանությունը քրեականացնող՝ օրենք ընդունած Ֆրանսիայի պարգևներն ընդունելու համար:

Այսօր Թուրքիայում շատերը բացահայտ ասում են, որ չեն կիսում Քեմալի քաղաքական հայացքները, սակայն ընդունում են, որ նա թուրքական արդի գրականության հիմնասյուներից մեկն է: 

Նրա թեկնածությունը բազմաթիվ անգամներ ներկայացվել է Նոբելյան մրցանակի: Օրհան Փամուկի՝ Նոբելյան մրցանակ ստանալուց հետո շատերն այն պայմանավորում էին Հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը ճանաչելով և դրա մասին գրել է՝՝ ՞ինչո՞ւ չէր ստանում Նոբելյան մրցանակ Յաշար Քեմալը, որին անվանում են ամենշատ նոբելյան մրցանակ չստացած գրող՞: