Հոկտեմբերի 27-ին ազատամարտիկ Մանուկ Սահակյանի ծննդյան օրն է

  • by Western Armenia, 29 Հոկտեմբերի, 2021 in
384 դիտում

Ընդամենը 23 գարուններ ապրած եւ մարդկային կյանքն իմաստալից դարձնելու ճանապարհին անմահացած, Ազատագրական բանակի լավագույն զինվոր Մանուկ Սահակյանի ծննդյան 52 -ամյակն է։

Ծնվել է հոկտեմբերի 27 ին 1969թ. Էջմիածին-Վաղարշապատի Զվարթնոց գյուղում։  Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը և Երևանում ուսումնարան։ Առաջին ազատագրական մարտերում մասնակցություն է ունեցել Վարդենիսում, ապա Գորիսում, մասնակցել է Կոռնիձորի պաշտպանությանը, մարտնչել հերոսաբար։ Այնուհետև անդամագրվում է Լեոնիդ Ազգալդյանի Ազատագրական բանակի շարքերին։ Մանուկը դեռ չբոլորած իր քսաներեք տարին, արդեն իսկ հասցրել էր մասնակցել ավելի քան քսաներեք հայկական բնակավայրերի ինքնապաշտպանական եւ մանավանդ ազատագրական բուռն մարտերին։ Այդ մարտերում էլ իր բացառիկ խիզախության, դեպի թշնամու դիրքերը անկասելի ու անվեհեր իր խոյանքի, զինակիցների նկատմամբ ասպետական հոգատարության համար էր դարձել թշնամու ահն ու սարսափը, մարտական ընկերների՝ պաշտելի «Մանչը»։ 

1990 թվականին նա Վարդենիսի շրջանում մասնակցում էր Քելբաջարի ուղղությամբ ձեռնարկվող ռազմահետախուզական գործողություններին։ Այնուհետև, Նոյեմբերյանի եւ Գորիսի շրջանների, հատկապես Կոռնիձորի կռիվների մարտիկը դարձավ։ Հենց այդ ժամանակ էլ, ասել է թե՝ առաջին իսկ օրից, ազատագրական մեր պայքարի մեծ հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի կողքին էր կանգնած եւ նրա ղեկավարությամբ էլ մարտնչում էր թշնամու դեմ՝ վասն վտանգված հայրենի եզերքների ապահովության։ Դժվար է մեկ առ մեկ թվարկել այն բոլոր տեղավայրերը, որոնց ինքնապաշտպանական կռիվների կիզակետում էր հայտնվել Մանուկը. Վարդենիսի շրջան՝ Կըզըլքենդ, Փամբակ, Դարա, Ենիքենդ, Կյունեշլի, Սոդք, Վերին Շորժա, Շահումյանի շրջան՝ Բուզլուխ, Մանաշիդ, Էրքեջ, Ղարաչինար, Մարտակերտի շրջան՝ Թալիշ, Մարաղա, Լենինավան, Չայլու, Մատաղիս, Տոնաշեն, Մեծշեն, Կիչան, Օրթա եւ Բաշ Գյունեփայա, Կարմիրավան, Սրխավենդ, Նարեշտար, Չարեքտար, Աղդաբան, Չայղուվուշան,…

Իր պաշտելի հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի կորստից եւ Մարտակերտի անկումից հետո վիրավոր կորյունի ցասումով, Մանուկը մասնակիցն էր արդեն հայկական բնակավայրերի ազատագրման համար մղվող անհավասար պայքարին։ 1992թ. հուլիսի 27-ին, Արցախի Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղի բարձունքների վերագրավման համար մղվող թեժ մարտում զոհվեց քաջ մարտիկ Մանուկ Սահակյանը։ Փառք քաջ Հայորդուն։ Շնորհավոր ծննդյան օրը։