Պարկապզուկ. աշխարհի ամենահին հայկական նվագարաններից մեկը

  • by Western Armenia, 04 Մարտի, 2022 in
559 դիտում

Արևմտյան Հայաստանի տարածքում առաջին անգամ պարկապզուկի պատկեր է գտնվել Այնթափ քաղաքի մոտ գտնվող պալատի պատի քադակում, որը թվագրվում է մ.թ.ա.1300 թվականով:  Նվագարանի ծագման, պատրաստող վարպետների և նվագողների մասին տեղեկությունները շատ կցկտուր են: Այնուամենայնիվ, պարկապզուկի առաջացման վերաբերյալ կա հայկական ավանդապատում: Պարկապզուկի առաջին օրինակը հայտնաբերվել է շումերական մի հնավայրում և թվագրվում է Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակով:

Հայերենում այս նվագարանն ունի մի քանի անվանում՝ պարկապզուկ, պկու, պարկապկու, տիկ, տկճոր: