Արեւմտեան Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի նիստը

  • by Western Armenia, 19 Սեպտեմբերի, 2023 in Կառավարություն
87 դիտում

Արևմտյան Հայաստանի Անվտանգության խորհուրդը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին հրավիրեց Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ՝ նվիրված Արցախում տեղի ունեցող պատերազմական գործողություններին: Նիստը վարում էր Արևմտյան Հայաստանի և Անվտանգության խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանը,ով բացելով նիստը ներկայացրեց Արևմտյան Հայաստանի նահանգ Արցախի և Հայաստան պետության անվտանգությանը սպառնացող մարտահրավերները և դրանց դիմակայելու քաղաքական և ռազմական ճանապարհները:Նիստի մասնակիցները միաձայն որոշեցին առաջին իսկ անհրաժեշտության դեպքում հայտարարել համազգային զորահավաք: