Թուրքական իշխանության ժխտողական դիրքորոշումը հայկական ջարդերի հարցում

  • by Western Armenia, 25 Ապրիլի, 2023 in Արմենոցիդ
179 դիտում

Թուրքական իշխանության ժխտողականության ամենամեծ դրսևորումը Սևրի պայմանագրից հրաժարվելն էր, որտեղ ակնհայտ խոսվում էր տարածքները վերադարձնելու, փոխհատուցման մասին: Սակայն արտաքին աշխարհից ոչ մի արձագանք չեղավ իրենց կողմից կնքած պայմանագրի կետերի պահանջների կատարման վերաբերյալ: Օսմանյան կայսրության ժխտողական քաղաքականությունը ոգևորեց Թուրքական կառավարության:

Մուստաֆա Քեմալը, գալով իշխանության, հիմնվելով - Թուրքական  տարածքային ամբողջականության վրա, վերջ տվեց բոլոր դատավարություններին: Քեմալականները շարունակեցին պնդել, որ միակ պատասխանատուն հայերն են: Լոզանի կոնֆերանսի ժամանակ թուրք նախարար Մուստաֆա Իսմեթ Ինյոնյուն, խոսելով Հայկական հարցի մասին, բոլոր մեղքերը բարդեց հայերի վրա` պատճառաբանելով, որ իրենց բոլոր քայլերը անհրաժեշտություն էին, զուտ ապստամբությունը ճնշելու միջոց: Այս թեզը հիմք է հանդիսանում այն քաղաքական գործիչների համար, ովքեր առաջնորդվում են ժխտողական դիրքորոշմամբ: 

1931թ. ստեղծվեց մի առավել ցինիկ թեզ, որով ասվում էր, որ կոտորածները անհրաժեշտություն էին մեծ պետություն ստեղծելու համար: Արևմտյան Հայաստանը  բնաջնջելով հայերից` - Օկուպացված Արևմտյան Հայաստանը դարձավ էթնիկ միատարր պետություն: Թուրքական քաղաքականությունը հետագայում շարունակվեց նույն կերպ. Ցեղասպանության մասին ոչ մի տեղ չհիշատակվեց, ավելին, խեղաթյուրվեց ողջ պատմությունը: 1945թ. Թուրքական պետությունը դարձավ ՄԱԿ-ի անդամ և ստորագրեց Ցեղասպանության վերաբերյալ հռչակագիրը: Մինչդեռ 1915- 1916թթ. դեպքերը հենց ցեղասպանություն էր: Թուրքիայի կառավարությունը փոխեց իր դիրքորոշումը` ցեղասպանությունը ժխտելուց բացի՝ խեղաթյուրեց իր և հայկական պատմությունը: Այն, ինչ հայկական էր, վերագրեց իրեն: