Արևելյան Հայաստանի ԱԺ–ում բացվել է «Հայկական պատմամշակութային հետքը Բաքվում» խորագրով ցուցահանդես

  • by Western Armenia, 28 Նոյեմբերի, 2023 in Մշակույթ
65 դիտում

Արևելյան Հայաստանի ԱԺ-ում «Հայկական պատմամշակութային հետքը Բաքվում» խորագրով ցուցահանդես է բացվել։ Տեղեկությունը հայտնում է Արևելյան Հայաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։ Ցուցահանդեսում որպես պատմամշակութային ժառանգության ապացույց ներկայացված են հայկական եկեղեցիներ, նավթարդյունաբերողների, ճարտարապետների ու շինարարների աշխատանքներ:Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Անուշիկ Տեր-Մինասյանը հյուրերին մանրամասն ներկայացրել է նկարներում պատկերված պատմամշակութային կոթողները:

Ցուցահանդեսին ներկա են եղել նաև Արևելյան Հայաստանում Ռումինիայի ու Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպանները, Իրաքի, Իսպանիայի, Ուկրաինայի, Արգենտինայի դեսպանների ժամանակավոր հավատարմատարները, Բուլղարիայի և Քուվեյթի դեսպանության լիազոր նախարարները, Սերբիայի, Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի, Սլովակիայի դեսպանությունների անձնակազմերի ներկայացուցիչներ ։ «Հայկական պատմամշակութային հետք Բաքվում» խորագրով ցուցահանդեսը կգործի մինչև դեկտեմբերի 20-ը: