Արևմտյան Հայաստանի զավակները․ Իշխան Պետրոսյան

  • by Western Armenia, 04 Դեկտեմբերի, 2023 in Հասարակություն
62 դիտում

Պահեստազորային Կապիտան Իշխան Պետրոսյանը ծնվել է 1977թվականի հունիսի երկուսին Երևանում:

Հայրը հայրենիք էր վերադարձել 1945- թվականին՝ Թեհրանից: Մայրը Էջմիածնի Հայթաղ գյուղից էր:

Իշխան Պետրոսյանը սովորել է Երևանի Համո Սահյանի անվան N-70 միջնակարգ դպրոցում:

1995թվականին զորակոչվել է ծառայության և ծառայել Սիսիանում։

1997թվականին ավարտել է ծառայությունը:

1999թվականին ամուսնացել է :

2000թվականին ծառայության է անցել ռազմական ոստիկանությունում: Իր նվիրումի և մեծ հայրենասերլինելու շնորհիվ հասել է կապիտանի աստիճանի:

2004 թվականին տեղափոխվել է Հայաստանի զինված ուժերում ՀՕՊ զորքերի չորրորդ դիվիզիոնում:

2015թվականին դիվիզիոնը լուծարվելուց հետո տեղափոխվել է Արաբկիրի զինկոմիսարատ: 2016թվականին քառօրյա պատերազմի ժամանակ ակտիվ մասնակցություն է ունեցել: Նույնիսկ մեր հերոս տղաների մահվան լուրը նրանց ծնողներին փոխացելը՝ կապիտանի ուսերին էր։ Նա ստիպված էր հայտնել հարազատներին այդ բոթը ու յուրքանչյուր ծնողի հետ տառապել և զգացել այդ ցավը: Քսան տարի ծառայել է հայոց բանակում, 2018 անցել էր թոշակի, բայց պատերազմի առաջի իսկ օրվանից կամավորագրվել էր ռազմաճակատ մեկնելու:

Դուստրերը պատմում էին, որ պատերազմի առաջին օրերին տեղը չէր գտնում, ասում էր ամաչում եմ, որ դեռ Երևանում եմ:

Հասավ նպատակին, գնաց ու կամավորագրվեց Արաբկիրի զինկոմիսարիատում: Նա պատերազմի դաշտ մեկնեց այն պարզ գիտակցումով, որ սա հասարակ պատերազմ չէ, սա տարածքային կոնֆլիկտ չէ, այլ գոյության պայքար, հայրենական պատերազմ, որտեղ որոշվում է մեր բոլորիս հայ մնալու իրավունքը։ Հոկտեմբերի 3-ին գնաց պաշտպանելու Ջրականի դիրքերը: Ընկերները պատմում են, որ արնաքամ լինելով, դեռ մի բան էլ տղերքին էր փրկում: Ասում են, որ կապիտանը տղերքին ասել էր. «Տղերք, հաղթենք գնանք, որ հոկտեմբերի 19 ին աղջկաս հարսանիքն է բոլորիդ կանչելու եմ»: Զինվորական ընկերները շեշտում են, որ ինչպես իսկական հրամանատար, նա նետվել է իր ընկերներին օգնության և մինչև վերջին շունչը պայքարել` հանուն հայրենիքի պաշտպանության, որովհետև կռիվ էր տալիս թշնամու դեմ «Ո՛չ մի քայլ հետ» կարգախոսով: