Արևմտյան Հայաստանի հայերի հարցի շուրջ

  • by Western Armenia, 25 Նոյեմբերի, 2023 in Պատմություն
74 դիտում

Western Armenia Tv-ին ներկայացնում է ՝ զինադադարից հետո Երզնկայում տեղի ունեցող իրադարձությունների մասին շարքի վերջին չորրորդ մասը։ 

Չնայած ձեռնարկված կանխարգելիչ բազմաթիվ միջոցներին՝ քաղաքի հայերի ու թուրքերի հարաբերությունները լարվում էին։ Մուրադը լրացուցիչ ուժեր է ուղարկում առաջնագիծ, քանի որ զինվորները լքում էին դիրքերը եւ վերադառնում Երզնկա։

«Հուսահատությունը եւ վհատությունը երթալով կտիրեր հայերին։ Մուրադ հեռագիրներ տված էր զորավար Անդրանիկին եւ Հայաստանի Ապահովության խորհրդին՝ Թիֆլիս, որ անմիջապես զինվորական օգնություն փութացնեն Երզնկա։ Մուրադ պահանջեց, որ Կարին հաստատվող տաճկահայ երիտասարդները գոնե առաջին առիթով ղրկվին Երզնկա՝ փոքր քաջալերություն եւ խրախույս մը ըլլալու հոն ծառայող զինվորներուն»,- գրում էր Արամ Ամիրխանյանը:

Թուրքական սպառնալիքից ոչ պակաս վտանգավոր էին քրդական ցեղախմբերը, որոնք չէին ենթարկվում որեւէ պայմանավորվածության, լավ զինված էին եւ պարբերաբար հարձակվում էին հայկական գյուղերի վրա։ Երզնկայի շրջանում նրանց առաջին գրոհը լինում է Զատ գյուղի հայկական դիրքապահների վրա։ Ստանալով այդ տեղեկությունը՝ Մուրադը որոշում է անձամբ օգնության հասնել, սակայն գեներալ Լեախովին փոխարինած ֆրանսիացի գնդապետ Մորելն արգելում է՝ ասելով, որ քաղաքի թուրքերը, նրա բացակայությունից օգտվելով, կարող են խժդժություններ առաջացնել։ Մուրադը հայկական պահակախմբին օգնության է ուղարկում հարյուրապետ Ճեպեճի Սարգսին եւ տասնապետ Վահրամ Մանվելյանին։ Հասնելով մարտի վայրը՝ նրանք փակում են այն ճանապարհները, որտեղից քրդերը կարող էին օգնության հասնել, իսկ ենթասպա Դանիելյանի վաշտի զինվորները գրոհում են գյուղը, եւ հակառակորդը, կորուստներ կրելով, նահանջում է։

Նյութը գրվելիս օգտվել ենք ՝ Վրաստանում Հայաստանի առաջին դեսպան Արշակ Ջամալյանի նամակներից։