Արևմտյան Հայաստանի հայերի հարցի շուրջ

  • by Western Armenia, 02 Դեկտեմբերի, 2023 in Պատմություն
93 դիտում

Սիմոն Վրացյանը գրում է, որ թե՛ Տերյանը, թե՛ Շահումյանը քաջ ծանոթ էին Թուրքահայաստանի դրությանը եւ հասկանում էին, որ «Հայաստանի ապահովության եւ ինքնորոշման հնարավորության միակ պայմանը այն օրերին ռուսական բանակի ներկայությունն էր, մինչեւ որ պատերազմը վերջանար եւ ստեղծվեր բնականոն վիճակ»։ Սակայն բոլշեւիկյան իշխանության համար առավել կարեւոր էր համաշխարհային հեղափոխությունն ու մահմեդական ժողովուրդների հետ բարեկամական հարաբերությունները։«Պահել ռուսական բանակը Թուրքահայաստանում՝ պիտի նշանակեր անհաճո գործ կատարել թուրքերի համար, մինչդեռ, ինչպես կտեսնենք հետագային, Թուրքիան եւ իսլամ աշխարհը բոլշեւիկների աչքին մեծ կարեւորություն ունեին, եւ բոլշեւիկները արդեն բանակցության մեջ էին թուրքերի հետ»,- գրում էր Վրացյանը։

«Թուրքահայաստանի մասին» իրդեկրետը ոչինչ չի փոխում հայ ժողովրդի կյանքում` Բրեստ-Լիտովսկի բանակցությունները տապալվում են, եւ թուրքերն անցնում են հարձակման՝ իրար հետեւից գրավելով Արեւմտյան Հայաստանի հայկական օբնակավայրերը։ Բոլշեւիկները, հետագայում նաեւ՝ խորհրդային պատմագրությունը «Թուրքահայաստանի մասին» դեկրետի չկայացման համար մեղադրում են գերմանացիներին՝ նշելով, որ նրանց պատճառով հնարավոր չեղավ հասնել հաշտության, եւ պատերազմը շարունակվեց։

Փաստորեն, մենք հստակ հասկանում էինք, որ Սիմոն Վրացյանը պատրվակներ էր փնտրում, որպեսզի Թիֆլիսի Ազգային խորհուրդը հայկական զորք չուղարկի Զորավար Անդրանիկին պաշտպանելու արեւմտյան հայկական ճակատը։ 2020 թվականից Արցախում կատարվել է նույնը, միայն այն բանի համար, որ Արցախը պաշտոնապես ճանաչվել է որպես պետություն։

http://www.western-armenia.eu/news/Actualite/2020/Le_Plan_turc_de_creation_d_une_republique_armenienne-10.12.2020.pdf